Անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշով՝ զինծառայող Նարեկ Խաչատրյանի մահվան գործը ընդունվել է վարույթ - RadioVan.fm

Онлайн

Անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշով՝ զինծառայող Նարեկ Խաչատրյանի մահվան գործը ընդունվել է վարույթ

2021-04-21 14:48 , Право, 1169

Անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշով՝ զինծառայող Նարեկ Խաչատրյանի մահվան գործը ընդունվել է վարույթ

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021թ. ապրիլի 20-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Սևակի Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվև օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Հայտնել էինք, որ ժամկետային զինծառայող Նարեկ Խաչատրյանի դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում։

Лента

Рекомендуем посмотреть