«Սասնա Ծռեր»` համաշխարհային մշակույթի գոհար - RadioVan.fm

Онлайн

«Սասնա Ծռեր»` համաշխարհային մշակույթի գոհար

2021-04-20 21:31 , Глумово утро, 287

«Սասնա Ծռեր»` համաշխարհային մշակույթի գոհար

Ռադիո Վանի այսօրվա հյուրերն են՝ դերասանուհի, բեմադրիչ-ռեժիսոր, «Սաթե-Աթղը» թատերական կենտրոնի համահիմնադիր Սաթե Խաչատրյանը, դերասան-երաժիշտներ Լիլիթ Գեղամյանը, Ռոբա Բիասի-Բիասին և Յանիկ Լուի Յաոն։

Սաթե Խաչատրյանը վերջերս բեմադրել է հայկական էպոսը՝ «Սասնա Ծռերը», բայց բեմադրել ոչ այնպես, ինչպես կարծես թե մենք պատրաստ ենք տեսնել․ բեմադրել է այլ կերպ, այլ ձևով և շատ հետաքրքիր։

«Հայկական մշակույթը Ֆրանսիայում պրոֆեսիոնալ մակարդակով և պրոֆեսիոնալ արտիստնեևի մեկնաբանությամբ ներկայացնելը՝ մեր թատերական միության խնդիրներից մեկն է, - ասում է Սաթե Խաչատրյանը։ - Մենք մեր առաջ խնդիր ենք դրել հանրահռչակել հայկական մշակույթը՝ մեր հնարավորության չափով, իսկ մենք անընդհատ փորձում ենք մեր հնարավորությունները լայնացնել, որպիսի հնարավորինս բարձր մակարդակով դա անենք»։

Մեր շատ հետաքրքիր զրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть