ԱՄՆ նախագահի վարչակազմն արձագանքնել է հայ պատմաբանների բաց նամակին․ ակնկալիք կա, որ «ցեղասպանություն» բառը կհնչեցվի - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ նախագահի վարչակազմն արձագանքնել է հայ պատմաբանների բաց նամակին․ ակնկալիք կա, որ «ցեղասպանություն» բառը կհնչեցվի

2021-04-20 19:17 , Политика, 987

ԱՄՆ նախագահի վարչակազմն արձագանքնել է հայ պատմաբանների բաց նամակին․ ակնկալիք կա, որ «ցեղասպանություն» բառը կհնչեցվի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրասենյակն արձագանքել է հայ պատմաբանների՝ «ցեղասպանություն» եզրույթը գործածելու առնչությամբ հղած նամակին:

Ստացված պատասխանի բովանդակությունն այսօր կազմակերպված «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր-սեղան քննարկման ժամանակ հրապարակել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Նրա փոխանցմամբ՝ նամակում ԱՄՆ նախագահ Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի վարչակազմը, շնորհակալություն հայտնելով հայ պատմաբաններին կապ հաստատելու և տրամադրված տեղեկատվության համար, գնահատել են իրենց հետ շփվելու յուրաքանչյուր հնարավորություն:

Սպիտակ տան պատասխանում ընդգծվել է, որ իրենք ուշադիր կուսումնասիրեն նամակը և կաշխատեն ընթացք տալ։

Կլոր սեղանի քննարկման մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ Հայաստանի պատմաբանների միության, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատմության ֆակուլտետի, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի՝ ԱՄՆ նախագահին համատեղ նամակ ուղարկելու մասին տեղեկացվել է ապրիլի 13-ին։ Հայ պատմաբանները, ներկայացնելով փաստեր, թե ինչպիսի մաքիավելիական հնարքների է դիմում Թուրքիան՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում միջազգային հանրությանն ապակողմնորոշելու համար, ընդգծել են, որ ապրիլի 24-ին ընդառաջ միայն այդ հանցագործությանն իր հստակ իրավական՝ ցեղասպանություն անվանումը տալով է հնարավոր հաղթահարել Էրդողանի ցեղասպանական նկրտումները։

Աշոտ Մելքոնյանն այսօր նկատել է, որ ստացված պատասխանից կարելի է ակնկալիքներ ունենալ, որ ԱՄՆ-ն՝ նախագահի մակարդակով, կօգտագործի «ցեղասպանություն» բառը:

Лента

Рекомендуем посмотреть