Երթուղայինում դիմակ չկրելու շուրջ ծագած վիճաբանության հետևանքով 39-ամյա տղամարդուն սպանելու համար հետախուզվողը ներկայացել է բաժին - RadioVan.fm

Онлайн

Երթուղայինում դիմակ չկրելու շուրջ ծագած վիճաբանության հետևանքով 39-ամյա տղամարդուն սպանելու համար հետախուզվողը ներկայացել է բաժին

2021-04-20 19:00 , Право, 1160

Երթուղայինում դիմակ չկրելու շուրջ ծագած վիճաբանության հետևանքով 39-ամյա տղամարդուն սպանելու համար հետախուզվողը ներկայացել է բաժին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ բացահայտվել է օրեր առաջ երևանյան երթուղայիններից մեկում կատարված սպանությունը, հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն։

Հայտնել էինք, որ ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի 57-ամյա բնակիչը երթուղային միկրոովտոբուսի մեջդիմակ չկրելու հետ կապված վիճաբանել էր Երևան քաղաքի 39-ամյա բնակչի հետ՝ նրա կողմից արված դիտողությունից հետո, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով երեք հարված էր հասցրել տղամարդու կրծքավանդակին` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով նրան:

Ոստիկանությունից մանրամասնում են, որ դեպքից հետո կասկածվողին հայտնաբերելու միջոցառումներ են սկսվել։

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերվեցին փաստական տվյալներ, և ապրիլի 17-ին 57-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Մեղադրյալին հայտնաբերելու միջոցառումները շարունակվեցին։ Կենտրոնականի քրեական հետախույզներն իրականացրին նաև բացատրական աշխատանք, որին մասնակցեցին Արտաշատի գործընկերները։ Արդյունքում՝ ապրիլի 20-ին 57-ամյա տղամարդը ներկայացավ ոստիկանության Արտաշատի բաժին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть