Օնիկ Գասպարյանին առնչվող փաստաթղթերի գաղտնազերծում, այսօր էլ՝ ձայնագրությունը․ Անվտանգության խորհուրդը՝ նոր հրապարակմամբ - RadioVan.fm

Онлайн

Օնիկ Գասպարյանին առնչվող փաստաթղթերի գաղտնազերծում, այսօր էլ՝ ձայնագրությունը․ Անվտանգության խորհուրդը՝ նոր հրապարակմամբ

2021-04-20 15:31 , Политика, 939

Օնիկ Գասպարյանին առնչվող փաստաթղթերի գաղտնազերծում, այսօր էլ՝ ձայնագրությունը․ Անվտանգության խորհուրդը՝ նոր հրապարակմամբ

Անվտանգության խորհրդի (ԱԽ) պաշտոնական կայքում այսօր հաղորդագրություն է տեղադրվել, որում, նշված է, որ, ի հավելումն ԱԽ գրասենյակի կողմից 2021թ. ապրիլի 15-ի հրապարակման, հրապարակվում էԱԽ 30.09.2020 թ. նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը:

Հիշեցնենք՝ ԱԽ գրասենյակն օրեր առաջ, ի պատասխան Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ին արված հայտարարության որոշ պնդումների, դրանց վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել՝ հրապարակելով վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր։

Հիշեցնենք՝ գեներալ-գնդապետ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հայտարարել էր, որ պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստին ներկայացրել է հայկական կողմի կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականն ու առաջարկել երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։ Հակառակ դեպքում, ասել էր նա, զեկուցել է, որ այդ ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

ԱԽ գրասենյակի այսօր հանրայնացրած 25 վայրկյան տևողությամբ ձայնագրությունում, ահա, հնչում է այն, ինչ հատվածաբար ներկայացվել էր նաև ապրիլի 15-ին։ Ըստ այդմ՝ Գասպարյանն ասում է․

«Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել ... Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք․․․Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:

Հիշեցնենք, ԱԽ-ի ապրիլի 15-ի տեքստային հրապարակմանն արձագանքելով, Օնիկ Գասպարյանը հայտնել էր, որ դիմել է Ազգային ժողովի նախագահին և խմբակցությունների ղեկավարներին՝ անհապաղ նախաձեռնելու 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում։

Лента

Рекомендуем посмотреть