Աճյունների որոնումներն այսօր Հադրութում են - RadioVan.fm

Онлайн

Աճյունների որոնումներն այսօր Հադրութում են

2021-04-20 15:22 , Общество, 926

Աճյունների որոնումներն այսօր Հադրութում են

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում։ Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)։

Գերատեսչությունից ավելի վաղ հայտնել էին, որ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում երեկ իրականացված որոնումների ընթացքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Այդպիսով, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը դարձավ 1544։

Лента

Рекомендуем посмотреть