Ադրբեջանում մարդկային տառապանքների «պուրակ-թանգարան»-ը նախատեսված է նաև երեխաների համար․ ՀՀ ՄԻՊ-ը արձանագրում է - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանում մարդկային տառապանքների «պուրակ-թանգարան»-ը նախատեսված է նաև երեխաների համար․ ՀՀ ՄԻՊ-ը արձանագրում է

2021-04-16 16:35 , Право, 1657

Ադրբեջանում մարդկային տառապանքների «պուրակ-թանգարան»-ը նախատեսված է նաև երեխաների համար․ ՀՀ ՄԻՊ-ը արձանագրում է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն արձանագրում է՝ Ադրբեջանում մարդկային տառապանքների «պուրակ-թանգարան»-ը նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար:

«Այն բացվել է Բաքվում` առավելագույն հրապարակայնություն ապահովելով և ունի ծայրաստիճան նվաստացնող, էթնիկ արժանապատվությունը ոտնահարելու նպատակ:

Այս «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականության փաստը»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում, որին կից նաև լուսանկարներ են ներկայացված:

Հիշեցնենք՝ Բաքվում ապրիլի 12-ին կայացել է 2020-ի սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմի վերաբերյալ «ցուցահանդես-պուրակ»-ի բացումը։ Ադրբեջանը «պուրակ»-ում հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրել է հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում։ Ցուցադրվել են նաև Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այդ փաստի առնչությամբ հայտարարել է, որ նման «ցուցադրության» կազմակերպմամբ Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն:

Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանն էլ հայտարարել է՝ «Չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ»։

Փաստին իրենց ելույթներում անդրադարձել են նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նկատել է․

««Թշնամի՞ են Թուրքիան և Ադրբեջանը, թե ոչ» դիսկուրսը կարելի է փակված համարել: Այո՛, թշնամի են»։

Лента

Рекомендуем посмотреть