ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ՝ Արիաննե Կաոիլին նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։
Այդ մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
Նշենք, որ Արիաննե Կաոիլին Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ, աշխարհի գավաթի կրկնակի չեմպիոն Լևոն Արոնյանի կինն է։ Լևոնի և Արիաննեի հարսանյաց հանդիսությունը կայացավ այս տարվա սեպտեմբերի 30-ին:
Արիաննե Կաոիլին «Ճամփորդ» թերթի գլխավոր խմբագիրը և համանուն ՍՊԸ-ի հիմնադիրն է: Թերթը 20 հազար օրինակով ամեն երեքշաբթի երևանցիներին տրվում է անվճար հանրային տրանսպորտում: