ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որն Արտաշատ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1963թ.:
«Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի 57-ամյա բնակիչըերթուղային միկրոովտոբուսի մեջ, դիմակ չկրելու հետ կապված՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակչի կողմից արված դիտողության հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով երեք հարված է հասցրել տղամարդու կրծքավանդակին` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով նրան:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 57-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ»,-մանրամասնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որնախաքննությունը շարունակվում է:
Երեկ հայտնել էինք, որ Երևան քաղաքի Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում երթուղայինի մեջ դանակահարություն է տեղի ունեցել, հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի: