Հայ գերիների ազատ արձակման պահանջով Լեհաստանում նախատեսված ակցիան չեղյալ է հայտարարվել թուրք-ադրբեջանական սպառնալիքների պատճառով - RadioVan.fm

Онлайн

Հայ գերիների ազատ արձակման պահանջով Լեհաստանում նախատեսված ակցիան չեղյալ է հայտարարվել թուրք-ադրբեջանական սպառնալիքների պատճառով

2021-04-15 13:55 , Политика, 987

Հայ գերիների ազատ արձակման պահանջով Լեհաստանում նախատեսված ակցիան չեղյալ է հայտարարվել թուրք-ադրբեջանական սպառնալիքների պատճառով

Թուրքամետ կազմակերպությունների սպառնալիքների և հայտարարությունների պատճառով Լեհաստանի արտաքին գործերի նախարարության դիմաց այսօր՝ 13։00-ին նախատեսված ակցիան չեղարկվել է:

Այդ մասին տեղեկացնում է լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը։

«Անվտանգությունն առաջին տեղում է: Սա հայերի նկատմամբ ատելության հերթական գործողությունն է և Թուրքիայի ու Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը: Ազատե՛ք հայ ռազմագերիներին»,-գրել է Բուչեկը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք՝ Արցախի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին, ի նշան այդ օրերի ողբերգության և պատերազմի ընթացքում միասնականության, Թոմաշ Լեխ Բուչեկը հայտարարել էր Լեհաստանում Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե ստեղծելու մասին։ Լեհ քաղաքական գործիչն այնուհետ Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարած ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու նպատակով ստորագրահավաք սկսեց։

Լեհ գործիչն այս ընթքացքում Արցախի դեմ Բաքվի ռազմական հանցագործությունների վերաբերյալ բոլոր փաստերը մեկտեղելով հրատարակել է 40 էջից բաղկացած «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները-Ղարաբաղ 2020» անվանումով գրքույկը, որի առաջին օրինակը Բուչեկնուղարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Բուչեկն ընդգծել էր, որ իր աշխատանքը նվիրում է Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին՝ պահանջելով ազատ արձակել նրանց:

Ի դեպ՝ հունվարի 20-ին ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ Բուչեկը հայտնել էր, որ Բաքուն իրեն առաջարկել է 50 հազար ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ այդ երկրի ռազմական հանցագործությունների մասին գրքույկը չհրատարակելու համար:

Հավելենք նաև, որ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման խնդրով Թոմաշ Լեխ Բուչեկը դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ջո Բայդենին։

«Աշխարհը պետք է քայլեր ձեռնարկի՝ ազատելու Ադրբեջանում բանտարկված հայ ռազմագերիներին»,-հայտարարել է լեհ քաղաքական գործիչը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть