Արցախում ռուս խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը․ ՌԴ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Արցախում ռուս խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը․ ՌԴ ՊՆ

2021-04-15 13:48 , Общество, 1108

Արցախում ռուս խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում սկսված գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը:

Այդ մասին ասված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ Արցախի բնակիչները շարունակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել ռուս սակրավորների կողմից չպայթած ռազմամթերքից մաքրված դաշտերում:

«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողներն նաև ապահովում են սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ գտնվող դաշտերում ցանքի գործողությունների անվտանգությունը»,-ասված է հաղորդագրությունում։

«Ցանքը գրեթե ավարտվում է: Այս տարի խաղաղապահների շնորհիվ այն կազմակերպվեց սահուն: Մենք կարողացանք կարգավորել երկու կողմերի հարաբերությունները, պայմանավորվել, որ ցանքն առանց ընդհատումների իրականացվի կողմերի շփման գծի մոտ: Գարնանացանի աշխատանքներն ավարտված են, հուսանք, որ մինչև աշուն, մեր շնորհիվ, տեղի բնակչությունը կստանա լավ բերք»,-ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ Արցախի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանությունից հայտնել էին, որ ադրբեջանցիները գնդացրով կրակահերթ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչության ուղղությամբ: Գերատեսչությունից ընդգծել էին, որ դեպքի առթիվ նյութեր է պատրաստվել՝ ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարությանը ներկայացնելու համար։

Հավենեք՝ ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության տրամադրած տեղեկատվության՝ 2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները, ընդհանուր առմամբ, մաքրել է 1960 հա տարածք, հայտնաբերել և վնասազերծել ավելի քան 25,5 հազար պայթուցիկ օբյեկտ, որոնք ոչնչացվում են հատուկ պոլիգոններում պայթեցման միջոցով՝ անվտանգության անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ:

Лента

Рекомендуем посмотреть