ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կոնտրոն»-ը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ դոնորական արյան կարիք կա։
«Հարգելի քաղաքացիներ, անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն առանց բացառության։ Ակնկալում ենք ձեր աջակցությունը:
Կյանքի համար պայքարող բազմաթիվ մարդիկ ունեն ձեր արյան կարիքը։ Դարձե՛ք այն դոնորը, ում շնորհիվ կշարունակի բաբախել ևս մեկ սիրտ։
Հիշեք՝ աշխարհում գոյություն չունի որևէ դեղամիջոց, որը կարող է փոխարինել արյանը։
Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 12:30:
Դոնորների ընդունումն իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:
Հեռ. 010-28-38-23
Հասցե․ ք․ Երևան, Ներսիսյան 7»-ասված է տարածած հայտարարությունում։