Կասեցվել են Թուրքիա՝ կանադական ռազմական տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները․ ապացուցվել է ղարաբաղյան պատերազմում դրանց կիրառումը - RadioVan.fm

Онлайн

Կասեցվել են Թուրքիա՝ կանադական ռազմական տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները․ ապացուցվել է ղարաբաղյան պատերազմում դրանց կիրառումը

2021-04-13 17:23 , Мир, 1059

Կասեցվել են Թուրքիա՝ կանադական ռազմական տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները․ ապացուցվել է ղարաբաղյան պատերազմում դրանց կիրառումը

Կանադայի կառավարության կայքում հրապարակվել է երկրի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոյի հայտարարությունը, որում տեղեկացվում է դեպի Թուրքիա կանադական ռազմական տեխնոլոգիաների՝ 2020 թվականի աշնանը սառեցված թույլտվությունների կասեցման մասին։

«Անցյալ աշնանը, արտահանման վերահսկման մեր կայուն ռեժիմի համաձայն, Կանադայի կառավարությունը կասեցրեց ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները Թուրքիա՝ մինչև Լեռնային Ղարաբաղի ռազմական բախման ընթացքում Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործման մասին մեղադրանքների հետաքննության արդյունքների հետաքննությունը։

Այդ կասեցումները հետևեցին 2019-ի աշնանը Թուրքիա արտահանման նոր թույլտվությունների տրամադրումը կասեցնելու որոշմանը՝ Սիրիայի հյուսիս-արևելք նրա ռազմական ներխուժումից հետո։

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը՝ ազգային պաշտպանության դեպարտամենտի հետ համատեղ, այդ ժամանակվանից ձեռնամուխ է եղել Թուրքիա՝ բոլոր կասեցված և գործող արտահանման վավեր թույլտվությունների մանրակրկիտ վերանայմանը։

Այս հետաքննությունից հետո, որի ընթացքում համոզիչ ապացույցներ են ի հայտ բերվել, որ Թուրքիա արտահանված կանադական տեխնոլոգիաներն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում, այսօր ես հայտարարում եմ 2020 թվականի աշնանը դադարեցված թույլտվությունների չեղարկման մասին։

Նման օգտագործումը հակասում է Կանադայի արտաքին քաղաքականությանը և Թուրքիայի՝ վերջնական օգտագործման հավաստիացումներին»,-իր հայտարարությունում նշել է Կանադային արտգործնախարարը՝ տեղեկացնելով, որ երեկ առավոտյան խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ վերահաստատելով Կանադայի մտահոգությունը և նախաձեռնելու երկխոսության մեխանիզմ կանադացի և թուրք պաշտոնյաների միջև` փոխվստահություն հաստատելու և արտահանման թույլտվությունների շուրջ համագործակցությունն ընդլայնելու համար`վերջնական օգտագործման երաշխիքների համապատասխանություն ապահովելու համար:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է, և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերի հետ կապված հայտերը կգնահատվեն ըստ առանձին դեպքերի»,-հայտարարությունը եզրափակել է Մարկ Գարնոն։

Лента

Рекомендуем посмотреть