«Դայակ պետության աջակցությամբ» ծրագրի շրջանակում այս տարվա ընթացքում 175 քաղաքացի արդեն իսկ հնարավորություն է ստացել վերադառնալ աշխատանքի՝ պետության հաշվին կազմակերպելով երեխայի խնամքը։
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ ծնողների ընտրությամբ երեխայի խնամքը կարող է կազմակերպվել կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կա՛մ դայակի օգնությամբ:
«Մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար վճարվող գումարի չափը կազմում է դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության հետ կնքված պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քաննվազագույն ամսական աշխատավարձի չափը»,-ընդգծում են նախարարությունից՝ հավելելով, որ «Դայակ պետության աջակցությամբ» ծրագիրը շարունակվում է, յուրաքանչյուր տարվա համար ծրագրի տևողությունը 11 ամիս է: