«Որտեղի՞ց այդ հրթիռները, դրանք հայերի մոտ չպետք է լինեին». Ալիևը «Իսկանդեր»-ի հարցով պատասխանի է սպասում - RadioVan.fm

Онлайн

«Որտեղի՞ց այդ հրթիռները, դրանք հայերի մոտ չպետք է լինեին». Ալիևը «Իսկանդեր»-ի հարցով պատասխանի է սպասում

2021-04-12 21:21 , Политика, 322

«Որտեղի՞ց այդ հրթիռները, դրանք հայերի մոտ չպետք է լինեին». Ալիևը «Իսկանդեր»-ի հարցով պատասխանի է սպասում

Բաքուն սպասում է պատասխանի այն հարցին, թե ինչպես է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռներ, որոնցից մեկն, ըստ ադրբեջանական կողմի, արձակվել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի ուղղությամբ:

ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի «Ռազմական ավարի» պուրակի բացման ժամանակ:

«Որտեղի՞ց այդ հրթիռները, դրանք հայերի մոտ չպետք է լինեին, դա արդեն ինքնին հստակ ապացույց է, Հայաստանի ռազմական հանցագործության ապացույց, և մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչպես է այդ մահաբեր զենքը Հայաստանի ձեռքում հայտնվել: Մենք դեռևս չենք ստացել այդ հարցի պատասխանը, բայց կստանանք»,-ասել է Ալիևը՝ շեշտելով, որ իրենք բավականաչափ տեղեկատվություն ունեն, ուղղակի սպասում են պաշտոնական բացատրության:

ՏԱՍՍ-ը հավելում է, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի ականազերծման գործակալությունը ցուցադրել է «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համակարգերի բեկորներ, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, Հայաստանի կողմից օգտագործվել են 2020-ի ղարաբաղյան պատերազմում. Մինչդեռ, նույն օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ «Իսկանդեր»-ի հրթիռներ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում չեն կիրառվել և դա հաստատված է:

Лента

Рекомендуем посмотреть