Դավթաշենում քաղաքացին ընկել է 4-րդ հարկից․ նա հոսպիտալացվել է - RadioVan.fm

Онлайн

Դավթաշենում քաղաքացին ընկել է 4-րդ հարկից․ նա հոսպիտալացվել է

2021-04-12 13:55 , Общество, 897

Դավթաշենում քաղաքացին ընկել է 4-րդ հարկից․ նա հոսպիտալացվել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 12-ին, ժամը 11։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի պատշգամբի ծածկին տղամարդ է ընկել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին (Ե․ Պ․) ընկել է 4-րդ հարկի իր բնակարանից։

Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ։

Лента

Рекомендуем посмотреть