Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայտնում է, որ 2020-2021 թվականների մրցաշարի VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի այսօր նախատեսված 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվում է՝ կապված ճանապարհների անանցանելիության հետ։
Նշենք՝ այսօր առավոտից ադրբեջանական գերությունում գտնվող պահեստազորայինների հարազատները փակել են Շիրակի մարզի ճանապարհները՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսիմուտքը Գյումրի արգելվել է։
«Հաշվի առնելով ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակը (Երևան-Գյումրի ավտոճանապարհը փակվել է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից), ինչպես նաև հիմք ընդունելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կանոնակարգի 16.01 կետը՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է», - ասված է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրությունում։