Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնն ավելացրել է ռուսերենի անվճար դասընթացների խմբերը․ ներառված է շուրջ 200 երեխա - RadioVan.fm

Онлайн

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնն ավելացրել է ռուսերենի անվճար դասընթացների խմբերը․ ներառված է շուրջ 200 երեխա

2021-04-09 16:56 , Общество, 1367

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնն ավելացրել է ռուսերենի անվճար դասընթացների խմբերը․ ներառված է շուրջ 200 երեխա

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնից հայտնում են, որ սկսել են ռուսերենի անվճար դասընթացների նոր շրջափուլը, որի շրջանակում Երևանից և մարզերից շուրջ 200 երեխաներ ռուսերեն են սովորում հատուկ մշակված ուսումնական ծրագրով։

Բարձր արդյունավետություն ունենալու համար դասընթացները վարվում են ժամանակակից, ինտերակտիվ ծրագրով ու մեթոդներով։

«Դոմ Մոսկվի»-ի լրատվության բաժնից մանրամասնում են, որ երեխաների թեստավորման արդյունքում 7-14 տարեկանների 18 խումբ է ձևավորվել։

«Նախորդ շրջափուլերի դասընթացների ակտիվությամբ և մասնակիցների քանակով պայմանավորված՝ ավելացրեցինք խմբերը և ընդլայնեցինք աշխարհագրությունը։ Երեխաները, որոնք մինչև դասընթացներին մասնակցելը կաշկանդվում էին

խոսել ռուսերեն, այսօր ազատ հաղորդակցվում են միմյանց հետ։ Այս ամենը փաստում է, որ դասընթացները պահանջված են, չափազանց արդյունավետ և երեխաները ցանկանում են ռուսերեն սովորել, զարգացնել բանավոր խոսքն ու շփումը ռուսական մշակույթի հետ»,- «Դոմ Մոսկվի»-ի լրատվության բաժնի հաղորդմամբ՝ նշել է կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Հաղորդվում է, որ երեխաներին ռուսական մշակույթին ծանոթացնելու, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամական կապերն ու մշակութային երկխոսությունը զարգացնելու նպատակով նախաձեռնված դասընթացներն այժմ անցկացվում են Երևանում, Աբովյանում, Աշտարակում, Արմավիրում, Վայքում, Վանաձորում, Գյումրիում, Մարտունիում, Մեղրիում, Չարենցավանում, Եղեգնաձորում և Էջմիածնում։

Лента

Рекомендуем посмотреть