Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փոխանցմամբ՝ Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում Արցախի փրկարարները որոնումների արդյունքում երեկ հայտնաբերել են 7 աճյուն:
Եւս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները:
Նշվում է, որ հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1539 է: