Կառավարությունը համաներում կշնորհի մինչև պատերազմի նախօրեն զինծառայությունից խուսափած 27 տարին լրացած 5000-ից ավելի տղաների - RadioVan.fm

Онлайн

Կառավարությունը համաներում կշնորհի մինչև պատերազմի նախօրեն զինծառայությունից խուսափած 27 տարին լրացած 5000-ից ավելի տղաների

2021-04-08 16:30 , Политика, 1092

Կառավարությունը համաներում կշնորհի մինչև պատերազմի նախօրեն զինծառայությունից խուսափած 27 տարին լրացած 5000-ից ավելի տղաների

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծին։

«Նախագիծը տարածվում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից ևզորահավաքային զորակոչից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունների վրա»,-նշել է նախագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ընդգծելով, որ նախագիծը նպատակ ունի հնարավորություն ընձեռել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից, և/կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց մասնակցել Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, հոգևոր մշակութային ոլորտների զարգացմանը։

Բադասյանն ընդգծել է, որ համաներումը չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, որոնք, օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, բացի Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են»,-

Միաժամանակ տեղեկացվել է, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ նախատեսվող համաներման շահառու կարող են լինել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը՝ պատերազմի նախօրեն, 27 տարին լրացած, Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով հետախուզման մեջ գտնվող առավելագույնը 5131 անձ և դատապարտված առավելագույնը 124 անձ:

Բադասյանի տեղեկացմամբ՝ կառավարության վերոնշյալ օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Лента

Рекомендуем посмотреть