Թթվածնի 100 խտացուցիչ ՀՀ-ին ԵՄ-ից և ԱՀԿ-ից՝ COVID-19-ով պացիենտների բուժման համար - RadioVan.fm

Онлайн

Թթվածնի 100 խտացուցիչ ՀՀ-ին ԵՄ-ից և ԱՀԿ-ից՝ COVID-19-ով պացիենտների բուժման համար

2021-04-07 17:49 , Политика, 998

Թթվածնի 100 խտացուցիչ ՀՀ-ին ԵՄ-ից և ԱՀԿ-ից՝  COVID-19-ով պացիենտների բուժման համար

Եվրոպական միությունը (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՀՀ առողջապահության նախարարությանը (ԱՆ) նվիրաբերել են 100 թթվածնի խտացուցիչ, որոնք կօգնեն պացիենտներին ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդությունից:

Սարքավորումների առաքանին ստանալու համար ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» են այցելել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

«Թթվածնի խտացուցիչները COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցողների բուժման համար»,-մանրամասնում են նախարարությունից՝ նշելով, որ COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի սկզբից ի վեր ԵՄ-ն և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ակտիվորեն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:

Առողջապահական գերատեսչությունից նշում են, որ սարքերը տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության` առավել լայն փաթեթի՝ COVID-19-ի համավարակին ուղղված ԵՄ արձագանքման շրջանակում։

Տեղեկացվում է, որ ծրագրի շրջանակում 2020 թվականին տրամադրվել են 100 թթվածնի խտացուցիչ, որոնք բաշխվել են COVID-19 սպասարկող հիվանդանոցներին՝ օգնելով հարյուրավոր պացիենտների։ Նաև տրամադրվել են 50 հազարից ավելի անհատական պաշտպանիչ միջոցներ, 20 էլեկտրասրտագրության սարք և 11 պացիենտի մոնիտոր։ Ազգային լաբորատորիաներին տրամադրվել է 20 հազար բարձրորակ ՊՇՌ թեստ։ Առաջիկա ամիսներին Հայաստան կառաքվեն 22 արհեստական շնչառության սարք և 7 ֆլյուրոսկոպիայի ստացիոնար սարքավորում։

Лента

Рекомендуем посмотреть