Վերազինվել է ուռուցքաբանականի Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքը, որում բուժվում են օնկոգինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց մոտ 80%-ը - RadioVan.fm

Онлайн

Վերազինվել է ուռուցքաբանականի Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքը, որում բուժվում են օնկոգինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց մոտ 80%-ը

2021-04-07 17:44 , Общество, 1069

Վերազինվել է ուռուցքաբանականի Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքը, որում բուժվում են օնկոգինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց մոտ 80%-ը

ՀՀ առողջապահության նախարարությունից (ԱՆ) հայտնում են, որ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացվել ու այսօրվանից նոր ծավալով կգործի նորոգված ու վերազինված Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքը։

«Բաժանմունքը միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է բրախիթերապևտիկ բուժում, որը ցուցված է օնկոգինեկոլոգիան հիվանդությունների ժամանակ, իսկ նման բուժման ցուցում Հայաստանում ունի օնկոգինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց մոտ 80%-ը։Բուժումը երկարատև է, երբեմն՝ ծանր. բաժանմունքում կանանց համար ստեղծել են առավել հարմարավետ պայմաններ և հաճելի միջավայր` հիվանդանոցում երկարատև գտնվելու հանգամանքը մոռացության մատնելու նպատակով:Իսկ գերժամանակակից BEBIG SAGINOVA 3D բրախիթերապևտիկ սարքը, որը կգործարկվի առաջիկայում, թույլ կտա էլ ավելի բարձրացնել բուժման արդյունավետությունը»,-նշված է առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Բաժանմունքի բացման արարողությանը ներկա ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ոլորտի անվանի ներկայացուցիչներն այնուհետ շրջել են մամոլոգիական և ոսկրային ուռուցքաբանության հիմնանորոգված բաժանմունքներում:

«Մամոլոգիական բաժանմունքը եղել է կրծքագեղձի քաղցկեղի բուժման առաջին մասնագիտացված բաժանմունքը Հայաստանում։ Այստեղ բուժվող կրծքագեղձի քաղցկեղով կանանց 5 տարվա ապրելիության ցուցանիշը բարձր է Հայաստանի միջին ցուցանիշից։

Իսկ ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքն այսօր նաև անվանակոչվեց իր հիմնադրի՝ Սերգեյ Սեինյանի անունով։ Բաժանմունքը համալրվել է վերջին սերնդի արթրոսկոպիկ սարքով»,-մանրամասնում են նախարարությունից։

Лента

Рекомендуем посмотреть