Լեհաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում կրկին կաջակցի Հայաստանին․ հումանիտար օգնությունը կհասնի ապրիլի կեսին - RadioVan.fm

Онлайн

Լեհաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում կրկին կաջակցի Հայաստանին․ հումանիտար օգնությունը կհասնի ապրիլի կեսին

2021-04-07 17:20 , Политика, 908

Լեհաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում կրկին կաջակցի Հայաստանին․ հումանիտար օգնությունը կհասնի ապրիլի կեսին

Լեհաստանը ապրիլի կեսին կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված նոր հումանիտար աջակցություն կդրամադրի Հայաստանին։

Այդ մասին հայտնել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը։

Փոխվարչապետը, դեսպանին ընդունելիս, շնորհակալություն է հայտնել Լեհաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար, ներկայացրել համավարակի և պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը և հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Կառավարության ջանքերը:

Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Այս համատեքստում դեսպանը նշել է Հայաստանի հետ տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման Լեհաստանի կառավարության պատրաստակամությունը, նաև տեղեկացրել տեղահանված արցախցիներին ուղղված աջակցության մասին, որը կտրամադրվի միջազգային հասարակական կազմակերպության միջոցով:

Лента

Рекомендуем посмотреть