«Սևանում նույնպես քաղաքացիները մտահոգ են, հուսահատ ու կոտրված»․ «Հայրենիքի փրկության շարժում»-ը Սևանում էր - RadioVan.fm

Онлайн

«Սևանում նույնպես քաղաքացիները մտահոգ են, հուսահատ ու կոտրված»․ «Հայրենիքի փրկության շարժում»-ը Սևանում էր

2021-04-06 18:56 , Политика, 1180

«Սևանում նույնպես քաղաքացիները մտահոգ են, հուսահատ ու կոտրված»․ «Հայրենիքի փրկության շարժում»-ը Սևանում էր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները, ովքեր ապրիլի 3-ին հայտարարել էին, որ ազատում են մոտ մեկ ամիս փակ պահած Ազգային ժողովի մուտքերից մեկին հարող Դեմիրճյան փողոցը, և պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին տեղափոխելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր, այսօր այցելել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք։

Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակում կայացած հանրահավաքում ելույթ են ունեցել Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, Շարժման խորհրդի անդամ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, Շարժման այլ ներկայացուցիչներ։

Շարժման համակարգող իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե երեք տարի շարունակ, 24-ժամյա ռեժիմով գործող իշխանությունները միայն խաբել են, ստել են, մոլորեցրել են ժողովրդին և հետևողականորեն քայքայում են պետությունը, Գեղարքունիքի մարզում բարելավվելու է կյանքը, սակայն ոչինչ տեղի չի ունեցել, ոչ մի խոստացված ներդրում չի իրականացվել:

«Ի՞նչ ունենք երեք տարի անց, ունենք կորսված հայրենիք, 5 հազարից ավելի զոհեր, փլուզված տնտեսություն, և հայ մարդն այսօր հույս չի կապում մեր երկրի հետ։ Եթե ժամանակին Հայաստանից արտագաղթում էին նրանք, ովքեր ապրելու պարզ միջոցներ չունեին, այսօր նաև արտագաղթում են մարդիկ, ովքեր ունեն ապրելու հնարավորություն, պարզապես չեն ուզում ապրել այն երկրում, ով դավաճանել է իր ժողովրդին և հույս չեն տեսնում այս երկրի ապագայի հետ, բայց մենք կոչ ենք անում մեր այդ քաղաքացիներին՝ գալ, կանգնել մեր կողքին, մեր պետության կողքին, մեր ժողովրդի կողքին միասնաբար քշենք այս դավաճաններին և կառուցենք մեր երազած հայրենիքը»,-ասել է Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ պատերազմի ժամանակ Գեղարքունիքի մարզի՝ թշնամու հետ սահմանը 82 կմ էր, պատերազմից հետո այդ սահմանը դարձել է 160 կմ:

Սևանում հանրահավաքի ավարտից հետո «Հայրենիքի փրկության շարժում»-ը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սևանում նույնպես քաղաքացիները մտահոգ են, հուսահատ ու կոտրված, բայց հավատում են՝ երկիրը ոտքի կկանգնի, երբ ազատվեն թշնամու առաջ ծնկի եկած իշխանությունից»։

Лента

Рекомендуем посмотреть