Ադրբեջանը և Թուրքիան համատեղ հերթական զորավարժությունն են ացկացնում․ այսօր տրվել է մեկնարկը՝ կապի զորքերի զինծառայողների մասնակցությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կապի ժամանակակից միջոցների և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով երկօրյա վարժանքների ընթացքում զինվորականները պետք է լուծեն կապի միասնական համակարգի կազմակերպմանն ուղղված խնդիրներ, ապահովեն զորքերի փոխգործակցությունը, կառավարման դաշտային կենտրոնների ձևավորումը։
Սա, ընդգծենք, այս տարվա ընթացքում թուրք-ադրբեջանական արդեն երրորդ զորավարժությունն է․ եղբայրական երկու պետքություններն առաջին համատեղ զորավարժությունն անցկացրել են փետրվարի 1-12-ը՝ Կարսում, երկրորդն էլ՝ 6-շաբաթյան, մեկնարկել էր մարտի 5-ին, Թուրքիայի Իսպարտա նահանգում։