Տեղահանվածներին տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերը իրենց հիմքում պետք է կրեն արդարության և հավասարության տարրերը․ Արցախի ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Տեղահանվածներին տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերը իրենց հիմքում պետք է կրեն արդարության և հավասարության տարրերը․ Արցախի ՄԻՊ

2021-04-05 16:06 , Право, 1092

Տեղահանվածներին տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերը իրենց հիմքում պետք է կրեն արդարության և հավասարության տարրերը․ Արցախի ՄԻՊ

Տեղահանված բնակչությանը տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերը իրենց հիմքում պետք է կրեն արդարության և հավասարության տարրերը, լինեն միմյանց հավասարակշռող՝ բացառելով խտրականության որևէ դրսևորում․ այդ մասին բարձրաձայնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացնելով որոշ նկատառումներ՝ բնակչությանը տրվող սոցիալական աջակցության պետական քաղաքականության վերաբերյալ։

Նրա դիտարկմամբ՝

-սոցիալական աջակցությունից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթերի ներկայացման ժամկետային սահմանափակում պարունակող ծրագրերը պետք է զերծ լինեն տեխնիկական խոչընդոտների կամ օբյեկտիվ այլ պատճառներով ժամկետը բաց թողնելու դեպքում ծրագրից դուրս թողնելու մոտեցումներից: Նման յուրաքանչյուր դեպքում պետական մարմինները պետք է ապահովեն ժամկետը բաց թողնելը հարգելի ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավական հնարավորություն և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն այդ իրավունքի պատշաճ իրացման համար,

-տվյալների բազաների անբավարարությունը չպետք է պատճառ հանդիսանա շահառուների դիմումները և սոցիալական աջակցություն տրամադրելը մերժելու համար, յուրաքանչյուր անհատական դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն առկա խնդիրները պարզելու և դրանք վերացնելու ուղղությամբ,

-պետք է ներդրվի հետադարձ կապի գործուն մեխանիզմ, որը կապահովի անճշտությունները սեղմ ժամկետներում շտկելու հնարավորություն:

ետք է արդյունավետ աշխատանք տարվի սոցիալական ծրագրերի մատչելիությունը ապահովելու, դրանց նպատակները, շահառուների շրջանակը որոշելու եղանակները, ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ վարքագիծը հանրայնացնելու ուղղությամբ՝ ոչ բավարար իրազեկվածության պատճառով ծրագրի լրիվությունը խախտելու դեպքերը բացառելու համար:

Лента

Рекомендуем посмотреть