ՀՀ-ում բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք է հայտնաբերվել - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք է հայտնաբերվել

2021-04-02 18:43 , Общество, 1189

ՀՀ-ում բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք է հայտնաբերվել

Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք:

Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-Ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի գիտաշխատողների կողմից իրականացվել են նոր կորոնավիրուսի ևս 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեկվենավորման կիրառմամբ։

Նմուշները տրամադրվել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից ս.թ մարտի 18-ին։

Ի տարբերություն հունվար ամսվա հետազոտության՝ մարտին ստացված 12 նմուշներից 10-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամը (B.1.1.7, VOC-202012/01)»,-ասված է առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Տարբեր շտամերով վարակվելու հավանականությունը հաշվի առնելով՝ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պատվաստվել COVID-19-ի դեմ։

Лента

Рекомендуем посмотреть