Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ բանակին 1 տարի աջակցած ՌԴ ՊՆ զորքերի մասնագետները պարգևատրվել են ՀՀ ՊՆ մեդալներով - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ բանակին 1 տարի աջակցած ՌԴ ՊՆ զորքերի մասնագետները պարգևատրվել են ՀՀ ՊՆ մեդալներով

2021-04-02 18:41 , Политика, 920

Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ բանակին 1 տարի աջակցած ՌԴ ՊՆ զորքերի մասնագետները պարգևատրվել են ՀՀ ՊՆ մեդալներով

ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող հակահամաճարակային միջոցառումների ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր ունակությունների, բարեխիղճ ծառայության և ռազմաբժշկական համագործակցության ոլորտում ունեցած ներդրման համար ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի 48-րդ գիտահետազոտական կենտրոնի մի շարք մասնագետներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ գերատեսչական մեդալները ռուսաստանցի զինվորականներին են հանձնվել առաքելության ավարտի կապակցությամբ ապրիլի 2-ին կայացած հրաժեշտի պաշտոնական արարողության ընթացքում: Ընթերցվել է ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալական ուղերձը գիտահետազոտական կենտրոնի պետին և ամբողջ անձնակազմին:

Շուրջ մեկ տարի ՀՀ զինված ուժերին աջակցություն ցուցաբերած մասնագետները ՀՀ ԶՈւ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի հրամանով խրախուսվել են նաև պատվոգրերով ու հուշամեդալներով։ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական և ՌՔԿՊ ոլորտների պատասխանատուները շնորհակալություն են հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար, մաղթել ամուր առողջություն և նորանոր հաջողություններ իրենց ստանձնած պատասխանատու գործունեության ընթացքում։

Հիշեցնենք՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը 2020թ. ապրիլի 7-ից Հայաստանի Հանրապետությունում էին։ Ռուսական օդանավով այդ օրը Հայաստան էր բերվել COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիա և ախտահանման համակարգով համալիր։

Նշվել էր, որ ռուս մասնագետների օգնությամբ համաճարակի հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներն իրականացվելու են հայկական բանակի զորամասերում և Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում:

Лента

Рекомендуем посмотреть