Այսօր 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցն է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր չի այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն, փոխարենը, ինչպես տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից, նրա անունից ծաղիկներ են դրվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Պարզվում է՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում ապրիլի 7-ին նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։
Այդ մասին տեղեկանում ենք Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումից, որում նշված է նաև, որ բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, վարչապետը աշխատում է պլանային օրակարգով։