Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձիաճյուն։
Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1527 է: Նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են։