«Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․
«Այս 10 «Hyundai County» մակնիշի ավտուբուսներն ուղևորվում են Արցախ՝ միջքաղաքային և միջգյուղական երթուղիների ապահովման համար:
Սա կօգնի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել՝ ապահովելով բարձր որակ և հարմարավետություն»:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի հովանավորությամբ: