Վալենտինա Մատվիենկոն պարգևատրվել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով - RadioVan.fm

Онлайн

Վալենտինա Մատվիենկոն պարգևատրվել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով

2021-03-31 14:52 , Политика, 984

Վալենտինա Մատվիենկոն պարգևատրվել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արարատ Միրզոյանը կարգադրել է Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգևատրել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:

ԱԺ նախագահի կարգադրությունում ասված է․

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը և Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգևներով պարգևատրման կարգը և պարգևների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը`կարգադրում եմ.

1. Համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդմանբնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգևատրել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովիԴաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանն իր ռուս պաշտոնակից Վալենտինա Մատվիենկոյի հետ ունենցած հեռախոսազրույցի ժամանակ խնդրել էր օգնել Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու կանանց վերադարձի հարցում:

Մարտի 11-ին ավելի քան 4 ամիս Բաքվի բանտում գտնված լիբանանահայ Մարալ Նաջարյանի ազատ արձակումից ու Բեյրութ վերադարձից հետո, ԱԺ նախագահը շնորհակալություն էր հայտնել Մատվիենկոյին Մարալի ազատման գործում ցուցաբերած աջակցության համար և նույն օրը հայտարարել, որ պատրաստվում է ԱԺ խորհրդին առաջարկել նրան շնորհել ԱԺ պատվո մեդալ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть