ՀՀ-ում Covid-19-ով հիվանդ 149 մարդ սպասում է հոսպիտալացման - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում Covid-19-ով հիվանդ 149 մարդ սպասում է հոսպիտալացման

2021-03-30 16:41 , Общество, 1028

ՀՀ-ում Covid-19-ով հիվանդ 149 մարդ սպասում է հոսպիտալացման

Կորոնավիրուսային հիվանդությամբ149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին։ Այս մասին երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«ՀՀ առողջապահության նախարարությունը անում է առավելագույնը «Կովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդը ընդլայնելու ուղղությամբ:

Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին»,-ընդգծել է փոխնախարարը։

Նշենք՝ Հայաստանում անցած մեկ օրում կատարված 4658 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 750 նոր դեպք, արձանագրվել է մահվան 21+8 դեպք, առողջացել է509 մարդ:

Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի մարտի 1-ից առ այսօր՝ 2021 թվականի մարտի 30-ը, ժամը 11:00-ը, հանրապետությունում կորոնավարակակիրների թիվը հասել է191 491-ի՝172 605 առողջացմամբ, 3497 մահվան ելքով։ 890 կորոնավարակակիր էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14499 պացիենտ։

Հավելենք՝ նախօրեին կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ որոշվել է խստացնել վարակի տարածումը կանխարգելող միջոցառումները։

Лента

Рекомендуем посмотреть