Հրապարակվել է ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը - RadioVan.fm

Онлайн

Հրապարակվել է ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը

2021-03-30 16:38 , Право, 1040

Հրապարակվել է ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը

Սահմանադրական դատարանը (ՍԴ) երեկ երեկոյան հրապարակել է ՀՀ Քրեական օրենսգրքի (ՔՕ) 300.1 հոդվածըհակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը:

Հիշեցնենք՝ ՍԴ-ն մարտի 26-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող և անվավեր։

Նշենք՝ հենց այս հոդվածի հատկանիշներով է «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։

ՍԴ որոշման հրապարակումից հետո Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այդ պահից սկսած՝ 300.1-րդ հոդված Քրեական օրենսգրքում չկա, և Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնող վերոնշյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։ Միաժամանակ հայտարարվեց, որ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից։

Իրավապաշտպան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ նկատել էր, որ, «նույնիսկ հակասահմանադրական ճանապարհով ՍԴ դատավոր դարձածները ընդունեցին 300.1 հոդվածի հակասահմանադրականությունը»։

Лента

Рекомендуем посмотреть