Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:
Վերջինս, ըստ գերատեսչության, հավանաբար ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է:
Նշվում է, որ Արցախի փրկարար ջոկատները որոնումները կշարունակեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1524 է: