Ձվի գինը կիջնի․ Զատիկին ընդառաջ պայմանավորվածություն է ձեռք բերվել - RadioVan.fm

Онлайн

Ձվի գինը կիջնի․ Զատիկին ընդառաջ պայմանավորվածություն է ձեռք բերվել

2021-03-29 18:02 , Общество, 1063

Ձվի գինը կիջնի․ Զատիկին ընդառաջ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Զատիկին ընդառաջ տնտեսվարողներն արտադրական ծավալները մեծացրել են և այսօրվանից մեծ խմբաքանակով ձու կմատակարարեն, ձվի գինը կիջնի։ Այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը՝ տեղեկացնելով, որ ստեղծված իրավիճակին օպերատիվ լուծում տալու նպատակով հանդիպումներ են տեղի ունեցել առևտրային ցանցերի, տեսչական մարմինների, Թռչնաբույծների միության նախագահի հետ, և ներքին քննարկումների արդյունքում նման պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Գևորգյանի ղեկավարած կառույցը պատրաստվում է վաղը՝ մարտի 30-ին, խոշոր տնտեսվարողների նկատմամբ վարույթ հարուցել՝ պարզելու ձվի թանկացման պատճառը:

Գևորգյանն ընդգծել է, որ, եթե չարաշահման հանգամանքը հաստատվի, կհետևեն պատասխանատվության միջոցներ:

Նրա խոսքով՝ակնհայտ է, որ կան անձինք, որոնք ոչ սպառողական նպատակներով մեծաքանակ գնումներ են կատարում:

ՏՄՊՊՀ նախագահը, միաժամանակ, քաղաքացիներին հորդորել է խուճապահար գնումներ չկատարել, քանի որ եթե պարզվի, որ փորձ է արվում արհեստական դեֆիցիտ ստեղծել, ապա դրա ամբողջ նպատակը սպառողի վարքագծի վրա ազդել է, ինչը պետք է թույլ չտալ:

Лента

Рекомендуем посмотреть