Նույնիսկ հակասահմանադրական ճանապարհով ՍԴ դատավոր դարձածները ընդունեցին 300.1 հոդվածի հակասահմանադրականությունը․ Ռ. Մելիքյան - RadioVan.fm

Онлайн

Նույնիսկ հակասահմանադրական ճանապարհով ՍԴ դատավոր դարձածները ընդունեցին 300.1 հոդվածի հակասահմանադրականությունը․ Ռ. Մելիքյան

2021-03-26 19:53 , Политика, 776

Նույնիսկ հակասահմանադրական ճանապարհով ՍԴ դատավոր դարձածները ընդունեցին 300.1 հոդվածի հակասահմանադրականությունը․ Ռ. Մելիքյան

Իրավապաշտպան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադառնալով Սահմանադրական դատարանի (ՍԴ)Դ-ի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածըհակասահմանադրական ճանաչելուն, գրում է․

«Ուրեմն ի՛նչ աստիճան հակասահմանադրական էր էդ անտեր 300.1 հոդվածը, որ նույնիսկ հակասահմանադրական ճանապարհով ՍԴ դատավոր դարձածները ընդունեցին դրա հակասահմանադրականությունը։

Հոդված 300.1 - մեգահակասահմանադրական, աշխարհի ամենահակասահմանադրական հոդվածը»։

Սահմանադրական դատարանն այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող և անվավեր։

Նշենք՝ հենց այս հոդվածի հատկանիշներով է «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին։

Лента

Рекомендуем посмотреть