Հայաստանի դատախազությունը կքննի Մեխակավանի և Շուշիի եկեղեցիներն ավերելու փաստերը - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի դատախազությունը կքննի Մեխակավանի և Շուշիի եկեղեցիներն ավերելու փաստերը

2021-03-26 15:32 , Право, 1250

Հայաստանի դատախազությունը կքննի Մեխակավանի և Շուշիի եկեղեցիներն ավերելու փաստերը

Հայաստանի դատախազությունը քննության առարկա կդարձնի Արցախի հայկական եկեղեցիները՝ Ադրբեջանի կողմից ավերելու փաստերը:

Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նրա հրապարակման մեջ, մասնավորապես, ասված է․

«Մեխակավանի ս. Աստվածածին եկեղեցին հիմնահատակ ավերելու, նաև Շուշիի «Կանաչ Ժամ» կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավերելու փաստերը կդարձվեն քննության առարկա Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված և իրականացված ագրեսիվ պատերազմի, դրա ընթացքում մարդկության ու խաղաղության դեմ գործված հանցագործությունների, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների դեպքերի առթիվՀՀ զինվորական դատախազության հսկողության և դատավարական ղեկավարման ներքո քննվող հսկայածավալ քրեական գործի շրջանակներում:

Այդ քրեական գործով քննության հիմնական ուղղություններից մեկն էլ հենցադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, ծագումով հայերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու կամ պղծելու արձանագրված դեպքերն են՝ դրանցով իրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկման նպատակով»:

Лента

Рекомендуем посмотреть