ՀՀ ինտերնետ թրաֆիկի 85%-ի մատակարար ընկերությունը ադրբեջանցի է գնել․ Անի Սամսոնյանը նախարարությունից պատասխան է ակնկալում - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ինտերնետ թրաֆիկի 85%-ի մատակարար ընկերությունը ադրբեջանցի է գնել․ Անի Սամսոնյանը նախարարությունից պատասխան է ակնկալում

2021-03-26 15:24 , Политика, 1093

ՀՀ ինտերնետ թրաֆիկի 85%-ի մատակարար ընկերությունը ադրբեջանցի է գնել․ Անի Սամսոնյանը նախարարությունից պատասխան է ակնկալում

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրավոր դիմել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ ճշտելու՝համապատասխանու՞մ է իրականությանը մամուլում տարածված տեղեկությունը, թե ազգությամբ ադրբեջանցի Նասիբ Հասանովը դարձել է Հայաստանի ինտերնետ թրաֆիկի 85 %-ը մատակարարող վրացական ընկերության սեփականատերը:

«Վրացական մամուլում տեղեկություններ են հայտվել այն մասին, որ ադրբեջանցի Նասիբ Հասանովը գնել է «Կավկասուս Օնլայն» (Caucasus online) ընկերության մնացորդային 51 տոկոսանոց մասնաբաժինը։

Նշվում է նաև,որ վերջինս նախկինում ձեռք էր բերել ընկերության 49 տոկոս մասնաբաժինը։ Հայտնի է, որ այս վրացական ընկերությունը ապահովում է Հայաստանում ինտերնետ թրաֆիքի 85, Ադրբեջանի 50 և Վրաստանի 55 տոկոսը։

Այս տեղեկությունները հայաստանյան հանրային շրջանակներում առաջացրել են մտահոգություն առ այն, որ ընկերության խոշոր մասնաբաժնի ձեռքբերումը թշնամի պետության ներկայացուցչի կողմից կարող են խնդիրներ առաջացնել ՀՀ համար։

Գրավոր դիմել եմ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ճշտումներ կատարելու տեղեկատվության իսկության և ՀՀ համար հնարավոր անվտանգային խնդիրներ ստեղծելու վերաբերյալ»,-ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Անի Սամսոնյանը։

Лента

Рекомендуем посмотреть