ՀՀ կառավարությունն առաջարկում է «Հայաստան» հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացնել 110 մլրդ դրամի բնակարանաշինություն - RadioVan.fm

Онлайн

ՀՀ կառավարությունն առաջարկում է «Հայաստան» հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացնել 110 մլրդ դրամի բնակարանաշինություն

2021-03-26 15:21 , Политика, 1118

ՀՀ կառավարությունն առաջարկում է «Հայաստան» հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացնել 110 մլրդ դրամի բնակարանաշինություն

ՀՀ կառավարությունն առաջարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացնել 110 մլրդ դրամի բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագրեր:

Այս մասին այսօր երևանում անցկացված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ասել է վարաչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի լրատվության վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանն ասել է, որ ծրագիրը ֆինանսավորվելու է հետևյալ համամասնությամբ. «այս պահին հիմնադրամի հաշիվներում կա վերջին դրամահավաքի արդյունքներով գոյացած շուրջ 58 միլիարդ դրամ և Հայաստանի կառավարությունը կտրամադրի 52 միլիարդ դրամ»:

«Այսինքն կունենանք 110 միլիարդ դրամանոց դրամագլուխ, որով և կիրականացնենք բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագիրը»,-ասել է նա:

Հիշեցնենք՝ նախօրեին, Փաշինյանի հետ ունեցած խորհրդակցությանը, Արցախի նախագահ Արայիկ հարությունյանն ընդգծել էր, որ հիմնական խնդիրը համարում է բնակարանաշինությունը և, ըստ իրենց պլանների, պետք է կառուցվի առնվազն 5-5,58 հազար բնակարան 2,5-3 տարիների ընթացքում:

Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների օրը, Արցախին օգնելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարեց «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսելու մասին։ Արցախում պատերազմական գործողությունների դադարից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը նոյեմբերի 19-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտնեց, որ դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափը 170 միլիոն դոլար է։

Նախորդ տարվա նոյեմբերի 18-ին հաղորդվել էր, որ որոշում է կայացվել դրամահավաքի միջոցներից օժանդակություն տրամադրել ՀՀ բյուջեին՝ 52 մլրդ դրամի չափով։

Лента

Рекомендуем посмотреть