Նոր Նորքում կոտրել են Լրագրողի արձանը, տարել ձեռքը և ոտքերը - RadioVan.fm

Онлайн

Նոր Նորքում կոտրել են Լրագրողի արձանը, տարել ձեռքը և ոտքերը

2021-03-25 17:47 , Право, 1053

Նոր Նորքում կոտրել են Լրագրողի արձանը, տարել ձեռքը և ոտքերը

Անհայտ անձինք այսօր կոտրել են մարաքաղաքի Նոր Նորք համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Լրագրողի արձանը, տարել՝ ձեռքը և ոտքերը /պղինձ/։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ը ահազանգել է ոստիկանություն։

Լրագրողի արձանը բացվել է 2014 թ «Կառլեն և Սառա Եսայաններ»բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և խորհրդանշում է անվախ, անկաշառ ու Հայրենիքի նվիրյալի կերպարը։ Մարմնավորում՝ ազատ խոսքի կրողների իրական պատմությունը` սկսած 1988 թթ-ի հայտնի իրադարձություններից։

Лента

Рекомендуем посмотреть