Ռուսերենը՝ Արցախի երկրորդ պաշտոնական լեզու. օրինագիծն ընդունվել է - RadioVan.fm

Онлайн

Ռուսերենը՝ Արցախի երկրորդ պաշտոնական լեզու. օրինագիծն ընդունվել է

2021-03-25 17:42 , Политика, 1035

Ռուսերենը՝ Արցախի երկրորդ պաշտոնական լեզու. օրինագիծն ընդունվել է

Արցախի Ազգային ժողովն ընդունել է «Լեզվի մասին» ու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն՝ Արցախում գրական հայերենին զուգահեռ պաշտոնական լեզու է դառնալու նաև ռուսերենը։

Նախագծին կողմ է քվեարկել 27, ձեռնպահ՝ 2 պատգամավոր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հինգ խմբակցություններից երեքի՝ «Ազատ հայրենիք ՔՄԴ»-ի, «Արդարության» և «Միասնական հայրենիք»-ի նախաձեռնությամբ Արցախում ռուսերին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու վերաբերյալ նախագիծ է մշակվել։ Օրենսդիրները նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել էին հետևյալով․

«Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում»:

Лента

Рекомендуем посмотреть