ՀՀ ՄԻՊ-ը Le Monde-ին ներկայացրել է Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու մասին իր հայեցակարգը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ՄԻՊ-ը Le Monde-ին ներկայացրել է Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու մասին իր հայեցակարգը

2021-03-25 17:00 , Право, 1247

ՀՀ ՄԻՊ-ը Le Monde-ին ներկայացրել է Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու մասին իր հայեցակարգը

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Լը Մոնդ» (Le Monde) թերթին, խոսել Սյունիքում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների անթույլատրելիության մասին, ներկայացրել իր հայեցակարգը Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ։

Պաշտպանի ֆեյսբուքյան էջում ներկայացվել է հարցազրույցի բովանդակությունը հայերենով․

«Լրագրողը պատկերավոր նկարագրել է Սյունիքում մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները «Ահա արդեն երկու ամիս է, ինչ Ստեփան Մովսիսյանը ստիպված է ուշադիր լինել, թե ուր է ոտք դնում: Մեկ սխալ քայլ, և 72-ամյա գյուղացին կհայտնվի Ադրբեջանում: Համենայն դեպս, այդպես ենպնդում ադրբեջանցի զինվորները: 2020 թվականի դեկտեմբերի 27-ին նրանք հայտնվել են գյուղում իրենց GPS-ով և կտրուկ հայտարարել, որ իրենց է պատկանում սահմանին տեղակայված տան կեսը, ինչպես նաև ճանապարհի մի կողմում գտնվող 11 տները:

Մտահոգված ծերունու աչքերի առաջ զինվորները տեղադրել են «Գյուղ Շուռնուխ, Կուբաթլուի շրջան, Ադրբեջանի Հանրապետություն» գրությամբ ցուցանակը: Տարեց մարդու տան ննջասենյակն ու հյուրասենյակը մնացել են հայկական կողմում, սակայն գոմ նա այլևս մտնել չի կարողանա: Ինչևիցե, նրա վիճակն այնքան վատ չէ, որքան իր հարևաններինը, որոնց ուղղակիորեն դուրս են արել իրենց տներից: Բնակիչներին այն հանգամանքն էր ցնցել, որ Շուռնուխն ընդգրկված է Հայաստանի Սյունիքի մարզում և ոչ թե Կուբաթլուի (Սանասար) շրջանի, որն անցել է ադրբեջանական կողմին:

Այժմ լեռան ստորոտին գտնվող գյուղում լարված իրավիճակ է:

Ստեփան Մովսիսյանը ստիպված է հարմարվել նոր հարևաններին: Երբ նա դուրս է գալիս պատշգամբ, հայացքն ընկնում է դրոշների ու զինվորականների շարանի վրա. ադրբեջանցիները տեղակայվել են կիսաքանդ կառույցում, ռուս խաղաղապահները տեղակայվել են ճանապարհի մյուս կողմում, իսկ իր այգում այժմ օրուգիշեր երկու հայ սահմանապահներ են հերթապահում: «Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրանք ինձ են հետևում»,- ծիծաղկոտ հայացքով ասում է տղամարդը»»:

Հիշեցնենք՝ վերջերս նախագահականում տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը և նախագահ Արմեն Սագսյանը քննարկել էին Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը։

Лента

Рекомендуем посмотреть