ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ վերահաստատելով իր նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ։
«Վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2021 թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։
Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»,- գրել է նախարարը:
Հիշեցնենք՝ 2020-ի նոյեմբերի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակված Վահան Քերոբյանը, աշխատակազմին ներկայացվելիս, հայտարարել էր․
«Չնայած պատերազմի արհավիրքին՝ ուղենիշը միջինում 10 տոկոս տնտեսական աճն է»։