3 ամսով երկարաձգվել է ԱՀ քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման ժամկետը - RadioVan.fm

Онлайн

3 ամսով երկարաձգվել է ԱՀ քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման ժամկետը

2021-03-25 16:10 , Политика, 907

3 ամսով երկարաձգվել է ԱՀ քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման ժամկետը

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում, որոնցով կարգավորվում են ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության (ԱՀ) վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:

Փոփոխություններով առաջարկվում է միջոցառման (նաև կարգի) ժամկետը երկարացնել ևս երեք ամսով:

«Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում այն քաղաքացիներին, ովքեր բնակարանում հնարավորություն ունեն հյուրընկալել բնակարանից զրկված քաղաքացիների, մենք ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում, որպեսզի այդ հյուրընկալության գործընթացը պատշաճ տեղի ունենա»,-ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի փոխանցմամբ՝ 3000 հյուրընկալող ընտանիքներ կան, որոնք ստացել են աջակցություն:

«Հյուրընկալվածների, այսինքն՝ արցախցի չափահասների թիվը մոտ 7000 է: Ընդհանուր հաշվարկով, խոսքը գնում է մոտ 15000 արցախցու մասին, ովքեր այս ծրագրի շրջանակում հյուրընկալված են, և մնացած ծրագրերով: Այսինքն՝ այս պահին մոտավորապես Հայաստանում ժամանակավոր բնակվում են 25000-30000 արցախցիներ»,-նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ երեկվանից արդեն սկսվել է արցախցիների աջակցության ծրագրի ֆինանսավորումը։

«Խոսքը յուրաքանչյուր քաղաքացու 68 հազար դրամ տրամադրելու ծրագրի մասին է: Երեկ արդեն մոտ 80 հազար քաղաքացու աջակցությունը փաստացի տրամադրվել է իրենց բանկային հաշիվներին: Ընդհանուր առմամբ՝ 5.5 մլրդ դրամի սահմանում: Գործընթացը շարունակվում է»,-մանրամասնել է սոցիալական գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնենք՝ 2020 թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հաստատեց որոշման նախագիծ՝ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերը վեցամսյա ժամկետով փոխհատուցելու մասին։

Лента

Рекомендуем посмотреть