ԶԳՈւՇԱՑՈւՄ․ համացանցում օնլայն աշխատանքի առաջարկով տիրանում են էլ․ փոստի տվյալներին, հրապարակում «զոհի» լուսանկարները - RadioVan.fm

Онлайн

ԶԳՈւՇԱՑՈւՄ․ համացանցում օնլայն աշխատանքի առաջարկով տիրանում են էլ․ փոստի տվյալներին, հրապարակում «զոհի» լուսանկարները

2021-03-24 18:01 , Общество, 1030

ԶԳՈւՇԱՑՈւՄ․ համացանցում օնլայն աշխատանքի առաջարկով տիրանում են էլ․ փոստի տվյալներին, հրապարակում «զոհի» լուսանկարները

ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է համացանցում առկա նոր խաբեության մասին։

Գործակալության տարածած հայտարարությունում ասված է․

«Ուշադրություն

Հարգելի քաղաքացիներ, համացանցում նոր խաբեություն է տարածվում, որի միջոցով կեղծիքի են դիմում ու տիրանում օգտատերերի էլ. փոստի հասցեին, այնուհետև առցանց պահվող նկարները հրապարակում են սոցիալական ցանցերում։

Կեղծարարաները օնլայն աշխատանք են առաջարկում ու ինչ-որ կարգավորում անելու պատրվակով վերցնում են «զոհի» էլ. փոստի հասցեն ու գաղտնաբառը, իսկ դրանց մուտք ունենալով հասանելություն են ստանում նկարներին։

Նրանք կարող են անձնական բնույթի նկարները չհրապարակելու դիմաց գումար փորձել կորզել։

-Ոչ մի դեպքում մի տրամադրեք ձեր գաղտնաբառը այլ մարդկանց

-Օգտագործեք բարդ գաղտնաբառ

-Միևնույն գաղտնաբառը մի օգտագործեք մեկից ավելի հարթակներում

-Միացրեք երկփուլային վավերացում ֆունկցիան, որը պաշտպանում է ձեր հաշիվը, եթե անգամ գաղտնաբառը հայտնվի մեկ այլ մարդու մոտ։

-Կասկածով մոտեցեք բոլոր այն առաջարկներին, որոնք ենթադրում են հեշտ ճանախարհով գումար վաստակել»։

Лента

Рекомендуем посмотреть