«Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է Ֆրանսիայում գլխատել սեփական քաղաքացուն, ապա ինչպե՞ս կարող է երաշխավորել Ղարաբաղում հայերի անվտանգությունը»,-այդ մասին twitter-ում գրել է ֆրանսաբնակ ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Մուհամեդ Միրզալին, որը մարտի 14-ին հարձակման էր ենթարկվել։
If Ilham Aliyev @presidentaz attempts to have his own citizen beheaded in France, how can he guaranty the safety of Armenian’s in Karabakh?! pic.twitter.com/mRBcVX2Pz8
— Mirzali Mahammad (@Mirzali_FR) March 24, 2021
kavkaz-uzel-ի փոխանցմամբ՝ Միրզալիի վրա, ով Ալիևի ռեժիմի քննադատներից է, հարձակում եղել է նաև 2020 թվականի հոկտեմբերի 6-ին։ Արձակված փամփուշտներից երեքը մեքենային են դիպել, մեկը՝ բլոգերի ձեռքին: Հարձակվողները դեռ չեն հայտնաբերվել: Մարտի 14-ին էլ, ահա, Ֆրանսիայի Նանտի կենտրոնում կեսօրին հարձակում գործած վեց անձինք ծեծել են նրան, դանակով վնասել դեմքը, պարանոցը, բերանը, փորձել են կտրել նրա լեզուն: Միրզալին ծանր վիճակում հոսպիտալացվել է:
Ժամեր առաջ twitter-ում կատարած մեկ այլ գրառմամբ էլ ընդդիմադիր բլոգերն ընդգծել է․
«Ալիևը մի դաժան բռնապետ է, ով իմ ընտանիքին ձերբակալեց՝ ինձ լռեցնելու համար: Իմ փեսան ձերբակալվեց և ծեծի ենթարկվեց: Ես շանտաժի էի ենթարկվում քրոջս ինտիմ տեսահոլովակի պատճառով, որը ձայնագրել էր կառավարությունը: Վերջապես ինձ դանակահարեցին և համարյա գլխատեցինՖրանսիայում։ Ալիևը պետք է պատասխանատվության ենթարկվի»։
I.Aliyev is a vicious dictator who had my family arrested to silence me. My brother-in-law was arrested and beaten up.I was being blackmailed by my sister’s intimate video recorded by the govrn. At last I was stabbed and almost beheaded in Fr. I.Alivev must be held accountable. pic.twitter.com/AJvVANamy7
— Mirzali Mahammad (@Mirzali_FR) March 23, 2021