Պաշտպանության նախարար Վաղարշակ հարությունյանն այսօր՝ մարտի 23-ին, այցելել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել ձնաբքի պայմաններում ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուսն անցնելու ընթացքում մոլորված և դրա արդյունքում ցրտահարված պայմանագրային զինծառայող Կարեն Շահնազարյանին զրուցել նրա հետ, մաղթել շուտափույթ ապաքինում։
Այդ մասին հայտնում են պաշտպանական գերատեսչությունից՝ նշելով, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ավելի վաղ հայտնել էինք, որ որ ԶՈւ N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի երկու շարքային պայմանագրային զինծառայողների հետ միջդիրքային տարածքում մարտի 21-ին կապն ընդհատվել է, եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կ. Շահնազարյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծանր, Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել։
Միջդիրքային տարածքում զինծառայողների կորելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։