«Պայքարի գործելաոճը անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար» «Հայրենիքի փրկության շարժումը» բացում է Բաղրամյան պողոտան - RadioVan.fm

Онлайн

«Պայքարի գործելաոճը անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար» «Հայրենիքի փրկության շարժումը» բացում է Բաղրամյան պողոտան

2021-03-23 16:32 , Политика, 1050

«Պայքարի գործելաոճը անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար» «Հայրենիքի փրկության շարժումը» բացում է Բաղրամյան պողոտան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը որոշել է բացել մոտ ամիս փակ պահած Բաղրամյան պողոտան, իսկ Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել շարժման շտաբ:

Հիշեցնենք՝ Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին (ԱԺ) հարակից տարածքը փակ էր փետրվարի 25-ից, իսկ խորհրդարանի մեկ այլ մուտքին հարող Դեմիրճյան փողոցը փակ է մարտի 9-ից՝ Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կոչով։

«Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի՝ այսօր տարածած հայտարարությունում, ահա, ասված է․

«Հայրենակիցնե՛ր,

Արդեն տևական ժամանակ է՝ Հայրենիքի փրկության շարժումը տարատեսակ բողոքների ևքաղաքացիական անհնազանդության ակցիաների, հանրահավաքների, իրավական և քաղաքական այլ միջոցներով պայքարում է մեր երկիրն աղետի հասցրած իշխանության դեմ։

Այս ընթացքում մեզ հաջողվել է ձևավորելհանրային լայն համախմբում վարչապետի աթոռին կառչած անձի հեռացման պահանջի շուրջ։ Վարչախումբը թեև դանդաղ, սակայն հանրային լայն ճնշման ազդեցության տակ տեղի է տալիս:

Հասարկության և քաղաքական բոլոր ուժերի համար արդեն ակհայտ է, որ առանց առկա ճգնաժամի հանգուցալուծման հնարավոր չէ Հայաստանի զարգացումը, ավելին՝ վտանգի տակ են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Միաժամանակ ակնհայտ է, որ շարունակական պայքարի գործելաոճը որոշակի անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար, որն ամենևին Շարժման նպատակը չէ:

Ելնելով վերը նշվածից՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը պայքարի ներկա շրջափուլում որոշել է.

1.Սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը:

2.Հանրային ճնշման պահպանման և Շարժման հետագա գործողությունների համակարգման նպատակով Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել Շարժման շտաբ:

3.Վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարմարությունը:

Շարժման հետագա անելիքները ներկայացնելու համար մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում հրավիրվում է համապետական հանրահավաք:

Հայրենակիցնե՛ր,

Մեր նպատակն ու օրակարգն անփոփոխ են:

Պայքարելու ենք և հաղթենք»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть