«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ նվիրատուների, պրոթեզավորման մասնագետների ու բժիշկների քրտնաջան աշխատանքի առաջին արդյունքներն արդեն տեսանելի են․ հայրենիքի պաշտպանության ժամանակ ստորին վերջույթները կորցրած զինծառայողների առաջին խումբն արդեն ոտքի է կանգնել և կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել:
Հիշեցնենք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավելի վաղ հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավոր զինծառայողները կապահովվեն անվճար պրոթեզավորմամբ, այդ նպատակով Հիմնադրամի աջակցությամբ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը համալրվել է քայլքի և պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիայով: